Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

912
Տարածել

2023 թվականի սեպտեմբերի 20-27-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

  • Սեպտեմբերի 21-ին Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ և Իրանում՝ Մարանդ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Սյունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 23-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 10 կմ հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 24-ին Վրաստան-Ռուսաստան սահմանային գոտում՝ Լագոդեխի քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ և Վրաստանում՝ Թբիլիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք՝ 6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ-ի Լոռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Սեպտեմբերի 26-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 21 կմ հյուսիս՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Սեպտեմբերի 20-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արևելախաղաղօվկիանոսյան բարձրացման կենտրոնական տարածքում: Հաջորդ օրը Վանուատուի Տորբա պրովինցիայի Սոլա քաղաքից 41 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»