Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

791
Տարածել

2023 թվականի 7-13-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

Սեպտեմբերի 8-ին Ադրբեջան-Իրան սահմանային գոտում՝ Աղջաբեդ քաղաքից 51 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Սեպտեմբերի 9-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Դողուբայազեթ քաղաքից 11 կմ արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 6 երկրաշարժ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին 6,8 մագնիտուդով Մարոկկոյի Մարաքեշ քաղաքից 79 կմ դեպի հարավ-արեւմուտք: Երկրաշարժը զգացվել է նաեւ Իսպանիայում, Պորտուգալիայում, Ալժիրում եւ այլ երկրներում: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 2901 մարդ, վիրավորվել առնվազն 5530 մարդ: Կան բազմաթիվ ավերածություններ: Նույն օրը 6,6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Կերմադեկ կղզեխմբի հարավում: Սեպտեմբերի 9-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի պրովինցիայի Պալու քաղաքից 98 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Սեպտեմբերի 11-ին 6,3 եւ 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Ֆիլիպիննների Լաոագ քաղաքից 141 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Ինդոնեզիայի Տերնատե քաղաքից 39 կմ դեպի հյուսիս: Սեպտեմբերի 13-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի Հանգա Ռոա քաղաքից 1483 կմ դեպի հարավ-արեւելք:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»