Գլխավոր Միջոցառումներ ՃԿՊԱ դասախոսն ու ուսանողները շարունակում են մարդասիրական նախաձեռնությունը

ՃԿՊԱ դասախոսն ու ուսանողները շարունակում են մարդասիրական նախաձեռնությունը

467
Տարածել

Արդեն 2-րդ տարին է, ինչ «R5 արտակարգ իրավիճակների եւ անվտանգության նախագծերի կառավարման կենտրոն» հասարակական կազմակերպության հրահանգիչները եւ կամավորները «Թանգարանների գիշեր» ամենամյա միջոցառման շրջանակներում կամավոր հերթապահություն են իրականացնում թանգարաններում։ Կենտրոնի ղեկավարը ՃԿՊԱ շրջանավարտ եւ դասախոս Անի Տերտերյանն է: Այս տարի օրը նշվում էր մայիսի 20-ին՝ «Թանգարաններ, կայունություն եւ բարեկեցություն» խորագրով։

«R5»-ի (risk, reduction, response, recovery, restart` ռիսկ, նվազեցում, արձագանքում, վերականգնում, վերագործարկում) կամավորները հերթապահություն են իրականացրել 5 թանգարանում:

Առավել մանրամասն՝ այստեղ: