Գլխավոր Վերլուծություն Զարգացման բանկերը հանուն վաղ ազդարարման համակարգերի

Զարգացման բանկերը հանուն վաղ ազդարարման համակարգերի

789
Տարածել

Համաշխարհային բանկը, Միջամերիկյան զարգացման բանկը, Ասիական զարգացման բանկը, Աֆրիկյան զարգացման բանկը, Իսլամական զարգացման բանկը, Կարիբյան զարգացման բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, Եվրոպական զարգացման բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 3,1 միլիարդ ԱՄՆ դոլար են հատկացրել Միավորված ազգերի կազմակերպության «Վաղ ազդարարում բոլորի համար» նախաձեռնության իրականացմանը: Նախաձեռնության մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է 2022 թվականի նոյեմբերին Շարմ Էլ-Շեյխում կայացած կլիմայական փոփոխություններին նվիրված COP27 համաժողովում: Նախաձեռնությունը կոչ է անում մինչեւ 2027 թվականը ամբողջ աշխարհը «ծածկել» վաղ ազդարարման համակարգերով:

Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների վաղ ազդարարման համակարգերը մեկ անձի համար ընդամենը 50 ցենտ ներդրում են պահանջում եւ գնալով ավելի ծայրահեղ եւ վտանգավոր եղանակի պայմաններում կյանքի փրկող լուրջ միջոց են: Այսօր մոլորակի երկրների կեսը չունի բազմավտանգ վաղ ազդարարման համակարգեր, հատկապես քիչ զարգացած երկրներն են խոցելի: