Գլխավոր Վերլուծություն Քաղաքացիական պաշտպանությունն ու աղետների ռիսկի նվազեցումը նույն հարթության վրա են

Քաղաքացիական պաշտպանությունն ու աղետների ռիսկի նվազեցումը նույն հարթության վրա են

2388
Տարածել

Եվրամիության «Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ» ձեւաչափով համագործակցության շրջանակներում հերթական քննարկման ժամանակ ավելի քան 30 երկիր (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Դանիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն եւ այլն) ներկայացնող փորձագետները արձանագրել են, որ քաղաքացիական պաշտպանության օրակարգերը հավասար են աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման պլաններին՝ բնակչության պաշտպանությունը պետք է դիտարկել Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի տրամաբանության մեջ:

Բակչության պաշտպանությունը պետք չէ դիտել զուտ աղետից հետո պետական կամ միջազգային օգնություն: Առավել կարեւոր է աղետներին պատրաստվածությունը: Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկրներին աղետների կանխման եւ կանպարգելման ծրագրեր իրականացնելու, լավագույն փորձի փոխանակման հարցերում: Այսպես կխորանա աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման ոլորտում միջազգային համագործակցությունը, ինչը Սենդայի գործողությունների ծրագրի նպատակներից մեկն է:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Հայաստանում մշակվում է «Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի կառավարման մասին» օրենքի նախագիծ, որը փոխարինելու է «Քաղաքացիական պաշտպանության մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքներին: Նախագծի մասին առավել մանրամասն՝ առաջիկայում: