Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

236
Տարածել

2023 թվականի հունիսի 15-21-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

  • Հունիսի 16-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 22 կմ արեւմուտք՝ 5-6 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 17-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արեւելք՝ 6-7 բալ ուժգնությամբ եւ 9 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 18-ին Թուրքիայում՝ Աղրի քաղաքից 56 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 19-ին  Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ հյուսիս՝ 5-6 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 7 երկրաշարժ: Հունիսի 15-ին 6,2 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ֆիլիպինների Բաթանգաս պրովինցիայի Բալայան քաղաքից 14 կմ դեպի հարավ-արեւմուտք: Նույն օրը 7.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Տոնգայի Նուկուալոֆա մայրաքաղաքից 291 կմ դեպի հարավ-արեւմուտք: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 18 երկրաշարժ, որից երեքն ունեցել են 6,0, 6,2 եւ 6,0 մագնիտուդ: Հունիսի 18-ին 6,4 եւ 6,0 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Մեքսիկայի Սինալոա նահանգի Կուլիական  մայրաքաղաքից 200 կմ դեպի հարավ-արեւելք եւ Աֆրիկայի հարավում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»