Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

203
Տարածել

2023 թվականի մայիսի 18-24-ը ժամանակահատվածում «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. մայիսի 19-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

  • Մայիսի 17-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 13 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 22-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 14 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 7 երկրաշարժ: Մայիսի 19-ին եւ 20-ին 7,7 եւ 7,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Խաղաղ օվկիանոսի հարավում` Նոր Կալեդոնիայի տարածքում: Երկրաշարժերին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 43 երկրաշարժ, որից երկուսն ունեցել են 6,5 եւ 6,1 մագնիտուդ: Մայիսի 21-ին 6,8 եւ 6,1 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Էդուարդ արքայազնի եւ Սողոմոնյան կղզիների տարածքներում: Մայիսի 24-ին Ինդոնեզիայի Ամբոն կղզուց 397 կմ դեպի հարավ-արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»