Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

806
Տարածել

2023 թվականի նոյեմբերի 16-22-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

  • Նոյեմբերի 16-ին Իրանում՝ Ահար քաղաքից 32 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 19-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արեւմուտք եւ 3 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 20-ին Ադրբեջանում՝ Դաշկեսան քաղաքից 13 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Վան քաղաքից 15 կմ արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Նոյեմբերի 22-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Նոյեմբերի 17-ին 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Գեներալ Սանտոս քաղաքից 23 կմ դեպի հարավ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 11 մարդ, 41 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Նոյեմբերի 22-ին 6,0 եւ 6,7 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Ինդոնեզիայի Տոբելո քաղաքից 90 կմ դեպի արեւմուտք եւ Վանուատուի Պորտ Օլրի քաղաքից 98 կմ դեպի հյուսիս-արեւելք:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»