Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

3414
Տարածել

Հուլիսի 9-15-ը Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ՝

Հուլիսի 9-ին Իրանում՝ Թավրիզ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 10-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 11-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 45 կմ հյուսիս-արեւմուտք եւ 19 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, իսկ 17 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Հուլիսի 12-ին Վրաստանում՝ Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

6,0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»