Գլխավոր ՀՀ ՆԳՆ Փրկարարների որակավորկման քննություն Լոռու մարզում

Փրկարարների որակավորկման քննություն Լոռու մարզում

377
Տարածել

ՀՀ ներքին գործերի փոխնախարար, փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով, ապրիլի 10-18-ը Լոռու մարզում անցկացվել է փրկարարների որակավորման քննություն, որի կազմակերպման եւ անցկացման աշխատանքային խումբը ղեկավարում էր փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գեւորգյանը: Խմբում ընդգրկված էին մասնագետներ փրկարարական ուժերի վարչությունից եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից»:

Որակավորման քննությանը մասնակցել է մոտ 230 փրկարար: 170 ծառայող հաստատել են իրենց ունեցած նախկին փրկարար որակավորման դասը, 42 ծառայողի շնորհվել է փրկարարի, 17 ծառայողի՝ երրորդ կարգի փրկարարի, 1 ծառայողի՝ երկրորդ կարգի եւ 1 ծառայողի՝ առաջին կարգի փրկարար որակավորման դաս: