Գլխավոր Միջոցառումներ Մրցում են զինված ուժերի հաստիքային հրշեջ խմբերը

Մրցում են զինված ուժերի հաստիքային հրշեջ խմբերը

221
Տարածել

Մայիսի 4-ին եւ 5-ին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության թիվ 6 եւ 12 հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքներում եւ սպասարկման գոտիներում անցկացվել է Հայաստանի զինված ուժերի հաստիքային հրշեջ խմբերի հրշեջ կիրառական մարզաձեւի մրցումը: Նման մրցումներ անցկացվում են ավելի քան 10 տարի: Այս մրցումների նպատակն է զինված ուժերի հաստիքային հրշեջ խմբերի ունակությունների կատարելագործումը, լավագույն հրշեջների հայտնաբերումը:

Այս տարի մրցմանը մասնակցել են մայրաքաղաքում եւ տարբեր մարզերում տեղակայված զորամասների հրշեջ խմբերը: Մրցավարական խմբում ընդգրկված էին ՆԳՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մասնագետները:

Առավել մանրամասն՝ այստեղ: