Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարություն

Նախագիծ. Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարություն

122
Տարածել

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը եւ 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Նախագիծն ընդգրկում է ԱՌԿ պետական քաղաքականության շրջանակ. աղետների ռիսկի նվազեցում, պատրաստվածության բարձրացում, արտակարգ իրավիճակներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանն ուղղված գործընթացներ եւ այլն:

Նախագիծը որդեգրել է բնական, տեխնոլոգիական եւ կենսաբանական ռիսկերի կառավարման ուղղությամբ առկա խնդիրներին եւ դրանց խորքային պատճառներին առավել համալիր եւ աղետների ռիսկի գիտակցումով պայմանավորված դիմակայուն զարգացում ապահովելու մարդակենտրոն մոտեցում:

Նախագծով առաջարկվող միջոցառումների կեսը «Վտանգի կանխում եւ կանխարգելում» հարթությունում են, 38 տոկոսը՝ «Պատրաստվածություն» եւ 12 տոկոսը՝ «Արձագանքում եւ հետաղետային վերականգնում» հարթությունում:

Նախագծով սահմանված է 5 գերակա ուղղություն.

  • ԱՌԿ համակարգի գործառութային եւ մեթոդաբանական հիմքերի բարելավում,
  • ԱՌԿ տեխնոլոգիահենք համակարգի շարունակական բարելավում,
  • Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված գործողություններ,
  • Անվտանգության մշակույթի ամրապնդում,
  • ԱՌԿ ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնում եւ պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմների մշակում:

Առավել մանրամասն՝ այստեղ: