Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

383
Տարածել

2024 թվականի փետրվարի 22-28-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ

  • Փետրվարի 24-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 17 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 26-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 20 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 27-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 11 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 27-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 20 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 28-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 16 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 28-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 20 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 28-ին Ադրբեջան-Իրան սահմանային գոտում՝ Կովսական քաղաքից 9 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 144 երկրաշարժ: Փետրվարի 23-ին 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Արեւելա-Խաղաղօվկիանոսյան բարձրացման հարավային տարածքում:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»