Գլխավոր Վերլուծություն Փրկարար-հոկեյիստները կմեկնեն Սոչի

Փրկարար-հոկեյիստները կմեկնեն Սոչի

217
Տարածել

Հայաստանի պարահոկեյի ազգային հավաքականը պատրաստվում է հունիսի 5-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացվելիք պարահոկեյի միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը։ Հավաքականի կազմում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատոր Գոհար Նավասարդյանը եւ Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր Մեհրի Մանուկյանը։

Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի ունեցած միջազգային պարալիմպիկ մրցաշարից հետո թիմն անդադար մարզվում է։ Նոր մարզիչը՝ Վադիմ Գուսկովը, մեծ սպասելիքներ ունի։ «Շատ պրոֆեսիոնալ է ու պահանջկոտ, հետաքրքիր է նրա հետ աշխատելը։ Մարտին պետք է մեկեինք Թայլանդում անցկացվող աշխարհի խաղերին, սակայն հովանավորներ չգտնվեցին։ Այս անգամ դիմել ենք ԿԳՄՍ նախարարությանը։ Հոկեյը պարզապես սպորտ չէ, բոլորս ուժերի ներածին չափով ներդնում ենք մեզ այս գործում, որ արդյունքի հասնենք»,- նշում է Մեհրին։

Պաշտպան հոկեյիստի խոսքով՝ հետաքրքրվողները շատ են, սակայն ժամանակի հետ հրաժարվում են հաճախելուց, քանի որ չեն կարողանում հոգալ մարզերից Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց հասնելու ծախսը։ Փրկարարը վստահ է՝ Հայաստանն ունի մեծ պոտենցիալ ոչ միայն արտերկրի մրցաշարերին մասնակցելու, այլեւ իր հարկի տակ միջազգային մրցումներ հյուրընկալելու։ Մարզադպրոցի պայմանները համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Մանրամասներին դեռ կանդրադառնանք։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մեհրի Մանուկյանը