Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

106
Տարածել

2023 թվականի ապրիլի 20-26-ը ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ

  • Ապրիլի 20-ին Իրանում՝ Մակու քաղաքից 13 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 22-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Չալդրան քաղաքից 59 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 23-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ 20 կմ հյուսիս-արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 24-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 7 կմ արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 25-ին Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 23 կմ արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Ապրիլի 22-ին 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Բանդա ծովի տարածքում: Ապրիլի 24-ին 7,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզեխմբի տարածքում եւ Ինդոնեզիայի Արեւմտյան Սումատրա նահանգի Պարիաման քաղաքից 174 կմ դեպի հարավ-արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»