Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

2731
Տարածել

2022 թվականի հունվարի 13-19-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ.

· Հունվարի 14-ին Հայաստանում՝ Շորժա գյուղից 2 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա եւ Արտանիշ գյուղերում՝ 3 բալ, Գետիկ, Աղբերդ, Դրախտիկ գյուղերում, եւ Ճամբարակ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

· Հունվարի 16-ին Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում՝ Կապան քաղաքից 13 կմ հարավ-արեւելք՝ 6 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Կապան համայնքում՝ 4-5 բալ, Վայոց Ձորի մարզի Վայք եւ Եղեգնաձոր քաղաքներում, եւ ԱՀ-ում՝ Ստեփանակերտ քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

· Հունվարի 13-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 16 կմ հյուսիս՝ 4 բալ ուժգնությամբ եւ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 36 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

· Հունվարի 14-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 31 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Պատնոս քաղաքից 25 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Հունվարի 15-ին Թուրքիայում՝ Պատնոս քաղաքից 20 կմ հարավ-արեւելք եւ 21 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագիիտուդով 2 երկրաշարժ: Հունվարի 14-ին 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Զոնդյան նեղուցի տարածքում: Հունվարի 16-ին Պապուա Նոր Գվինեայի Բունգեվիլ շրջանի Պանգունա քաղաքից 77 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»