Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. Ամրակապում

Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. Ամրակապում

386
Տարածել

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարար ծառայության ծառայողների 2023 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մարտի 20-22-ն անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով, «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգեր՝ ամրակապում» թեմայով վերապատրաստում, որին մասնակցում են փրկարար ծառայության Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներ՝ 14 հոգի:

Եռօրյա վերապատրաստման առաջին օրը տեսական դասախոսություններ են, մյուս օրերին՝ գործնական պարապմունքներ: Վերապատրաստման թեմաներն են. «INSARAG-ի չափորոշիչներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական միջին թիմերի կառուցվածքը եւ հնարավորությունները», «Փլուզումների հիմնական տեսակները, փլատակների բնութագրերը», «Շինարարական կառուցվածքների կայունացման համակարգերի նպատակը, աշխատանքների ժամանակ առկա վտանգները», «Աշխատանքների նախագծում եւ ամրակապման փայտանյութի ընտրություն», «Կայունացման համակարգերի տեսակները՝ T-աձեւ, ուղղահայաց, պատուհանի, դռան, կողային, ճաղավոր եւ թեք մակերեսների հենարաններ», «Կայունացման համակարգերի ընտրության եւ անհրաժեշտ միջոցների հաշվարկ» եւ այլն: