Գլխավոր Վերլուծություն 2023 թվականին ՃԿՊԱ-ում կվերապատրաստվի 405 փրկարար

2023 թվականին ՃԿՊԱ-ում կվերապատրաստվի 405 փրկարար

335
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատվել է արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2023 թվականի վերապատրաստման դասընթացների անցկացման ծրագիրը: Ըստ ծրագրի, կկազմակերպվի վերապատրաստման 27 դասընթաց, որոնցից չորսը՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով: Դասընթացներին կմասնակցի 405 փրկարար՝ մարզային փրկարարական վարչությունների ղեկավար կազմեր, հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ եւ հրամանատարի տեղակալներ, խմբի պետեր, օղակի հրամանատարներ, ջրափրկարարներ, հրշեջ-հրահանգիչներ եւ այլք:

Առավել մանրամասն՝ այստեղ: