Գլխավոր Միջոցառումներ Քննարկվել են Տավուշի մարզում բնակչության պաշտպանության խնդիրները

Քննարկվել են Տավուշի մարզում բնակչության պաշտպանության խնդիրները

2119
Տարածել

Նախորդ շաբաթ՝ քաղաքացիական պաշտպանության օրվա կապակցությամբ Տավուշի մարզային փրկարարական վարչություն էին այցելել մարզպետ Հայկ Չոբանյանը, Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանը, այլ պաշտոնատար անձինք։

Հյուրերը ծանոթացել էին փրկարարական գույքին, տեխնիկային, սարքավորումներին,   ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու աշխատանքին:

Այցի շրջանակներում կայացավ խորհրդակցությաւն, որի ժամանակ քննարկվեցին զորահավաքային եւ քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցեր, մարզի բնակչության պաշտպանության խնդիրներն ու մոտակա անելիքները:

Նույն օրը վարչությունը հյուրընկալեց նաեւ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի ուսանողներին եւ Իջեւանի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտներին։ Տավուշի մարզային վարչության պետ, փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանի խոսքով՝ տարվա ընթացքում այս երկու կրթական հաստատություններում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել, ինչն ավելի է մեծացրել փրկարարի աշխատանքի եւ առօրյայի հանդեպ հետաքրքրությունը։

Լուսանկարները տրամադրել է Տավուշի մարզային փրկարարական վարչությունը