Գլխավոր Վերլուծություն Եվս հինգ հոգու շնորհվեց իրավագիտության մագիստրոսի աստիճան

Եվս հինգ հոգու շնորհվեց իրավագիտության մագիստրոսի աստիճան

665
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում այսօր իրենց մագիստրոսական ատենախոսությունները պաշտպանեցին 2022-2023 ուսումնական տարվա «Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» մասնագիտության 5 շրջանավարտ՝ որից 3-ը գերազանցությամբ: Սա մասնագիտության երկրորդ շրջանավարտումն է: Առաջինը՝ 2021-2022 ուսումնական տարում էր, մասնագիտությունն ավարտեց 7 շրջանավարտ, որից երեքը՝ գերազանցությամբ: Ուշագրավ է, որ թե անցած, թե այս ուսումնական տարում, շրջանավարտների գերակշիռ մասը՝ աղջիկներ են. անցած տարի՝ յոթից վեցը, այս տարի՝ հինգից չորսը: «Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» մասնագիտությամբ սովորում են ոչ միայն ՃԿՊԱ եւ ԱԻՆ համակարգի այլ ստորաբաժանումների աշխատակիցներ, այլ նաեւ այլ բուհերի շրջանավարտներ՝ Երեւանի պետական համալսարան, Սլավոնական համալսարան եւ այլն:

Առավել մանրամասն՝ այստեղ: