Գլխավոր Միջոցառումներ Անցկացվեց բազկամարտի աղջիկների ուսանողական փակ առաջնության առաջին փուլը

Անցկացվեց բազկամարտի աղջիկների ուսանողական փակ առաջնության առաջին փուլը

3428
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի եւ ՃԿՊԱ ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ ակադեմիայի մարզադահլիճում անցկացվեց  բազկամարտի ուսանողական փակ առաջնության առաջին փուլը, որին մասնակցում էին ՃԿՊԱ աղջիկ ուսանողները՝ 10 հոգի: Առաջնության նպատակներն են՝ ուսանողների ֆիզիկական պատրաստության եւ  ներդաշնակ ֆիզիկական զարգացման ապահովումը, ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածության բարձրացումը, ֆիզիկական դաստիարակության առարկայի նկատմամբ հետաքրքրության եւ ֆիզիկական վարժություններով պարբերաբար զբաղվելու ցանկության խթանումը:

 

Առավել մանրամասն՝ այստեղ