Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

115
Տարածել

Օգոստոսի 4-10-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ է գրանցել, մասնավորապես՝ օգոստոսի 10-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Արմավիր քաղաքից 9 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում 3 եւ ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ՝

  • օգոստոսի 5-ին Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 21 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • օգոստոսի 6-ին Վրաստանի Թելավի քաղաքից 16 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ եւ Դմանիսի քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ, Իրանի Խոյ քաղաքից 32 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • օգոստոսի 7-ին Իրանի Խոյ քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»