Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

228
Տարածել

2023 թվականի փետրվարի 16-22-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ

  • Փետրվարի 16-ին Թուրքիայում՝ Իգդիր քաղաքից 32 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ, Վան քաղաքից 11 կմ հարավ՝ 4-5 բալ ուժգնությամբ, իսկ Իրանում՝ Խոյ քաղաքից 17 կմ հարավ՝ 5 բալ եւ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Դարան քաղաքից 7 կմ արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 17-ին Վրաստանում՝ Ախալցխա քաղաքից 72 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Իրանում՝ Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Սյունիքի մարզի՝ Ագարակ, Մեղրի եւ Քաջարան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 18-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 13 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 20-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 7 կմ հարավ-արեւմուտք՝ 5-6 բալ եւ Ահար քաղաքից 63 կմ արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, իսկ Վրաստանում՝ Ախալցխա քաղաքից 58 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Փետրվարի 17-ին 6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Տուալ քաղաքից 127 կմ դեպի հարավ-արեւմուտք: Փետրվարի 20-ին Թուրքիայում  տեղի է ունեցել եւս մեկ ուժեղ երկրաշարժ` Հաթայի մարզի Անթաքիա քաղաքից 13 կմ դեպի հարավ-արեւմուտք, որն ունեցել է 6,3 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 6 մարդ, 550 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Կան ավերածություններ:

Փետրվարի 6-ին Թուրքիա-Սիրիա սահմանային գոտում տեղի ունեցած 7,8 եւ 7,5 մագնիտուդերով երկրաշարժերի հետեւանքով զոհերի թիվը հասել է 50240-ի, վիրավորների թիվը` 122500-ի:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»