Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ 1...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ 1 երկրաշարժ

120
Տարածել

2022 թվականի հոկտեմբերի 6-12-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. Հոկտեմբերի 10-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 32 երկրաշարժ

 Հոկտեմբերի 6-ից 12-ը Իրանում՝ Խոյ քաղաքի մոտակայքում, գրանցվել է 3 եւ ավելի բալ ուժգնությամբ 32 երկրաշարժ, որոնցից 1-ը զգացվել է ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Կապան եւ Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ. հոկտեմբերի 9-ին 6,2 մագնիտուդով Ատլանտյան օվկիանոսում` Միջատլանտյան լեռնաշղթայի կենտրոնական տարածքում:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»