Գլխավոր Վերլուծություն Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ...

Անցած շաբաթ Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2924
Տարածել

Հուլիսի 22-28-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցել է 1 երկրաշարժ։

· Հուլիսի 26-ին Հայաստանում՝ Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում, Խաչակապ եւ Ղուրսալի գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ՝

· Հուլիսի 24-ին Ադրբեջանում՝ Աղջաբադ քաղաքից 13 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Հուլիսի 25-ին՝ Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 24 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Հուլիսի 23-ին 6.7 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ֆիլիպիններում` Բաթանգաս քաղաքից 31 կմ հարավ-արեւմուտք: Հաջորդ օրը Կերմադեկ կղզեխմբի տարածքում տեղի է ունեցել ստորգետնյա ցնցում, որն ունեցել է 6.0 մագնիտուդ: Հուլիսի 26-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափամերձ տարածքում` Լուվուկ քաղաքից 100 կմ արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»