Գլխավոր Միջոցառումներ Ուսումնավարժանք՝ «Ֆիզմաթ» դպրոցում. տարհանում եւ պատսպարում

Ուսումնավարժանք՝ «Ֆիզմաթ» դպրոցում. տարհանում եւ պատսպարում

372
Տարածել

Հոկտեմբերի 13–ին՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում («Ֆիզմաթ» դպրոց) անցկացվեց «Օդային տագնապի» դեպքում անձնակազմի տարհանման եւ պատսպարման թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք՝ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ:

Ըստ սցենարի՝ հակառակորդը ռմբակոծել է ուսումնական հաստատությունը, կան հրդեհի օջախներ: Աստիճանավանդակի փլուզման հետեւանքով չորրորդ հարկում արգելափակվել է 15 աշակերտ:

 

Առավել մանրամասն՝ այստեղ