Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

413
Տարածել

2023 թվականի հոկտեմբերի 12-18-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

  • Հոկտեմբերի 12-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 42 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Վան քաղաքից 32 կմ հյուսիս-արեւելք՝ 6 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 13-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 50 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Հոկտեմբերի 13-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արեւմտյան Հնդկա-Անտարկտիկական լեռնաշղթայում: Հոկտեմբերի 15-ին 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Արեւմտյան Աֆղանստանի Հերաթ նահանգի Հերաթ քաղաքից 36 կմ  հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով վիրավորվել է առնվազն 150 մարդ: Հաջորդ օրը 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հյուսիսում` Ալեուտյան կղզիների տարածքում:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»