Գլխավոր Վերլուծություն Google-ը հանուն աղետների ռիսկի նվազեցման

Google-ը հանուն աղետների ռիսկի նվազեցման

262
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի համալսարանի գիտնականների համատեղ ջանքերով Google որոնողական համակարգում նոր ծառայություն է ստեղծվել՝ ինչպես պաշտպանվել ծայրահեղ բարձր ջերմաստիճանով պայմանավորված շոգ եղանակից, տապից, արեւային հարվածներից: Այս ծառայությունը հասանելի է աշխարհի մոտ 200 երկրում եւ համացանցից օգտվողին տալիս է կարեւոր տեղեկություններ՝ շատ շոգի եւ տապի սկիզբն ու ավարտը, այդ ընթացքում առողջության պահպանման ձեւերը: Google-ի նոր նախաձեռնությունը տեղավորվում է «Վաղ ազդարարում բոլորի համար» միջազգային քարոզարշավի տրամաբանության մեջ:

Առողջապահության եւ օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունների համատեղ գրասենյակի ղեկավար Ջոյ Շումակե-Գիլլեմոտը նկատել է, որ այսօրինակ պարզ եւ ոչ թանկ միջոցներով կարելի է կանխել շոգ եղանակով պայմանավորված բազմաթիվ մահեր:

Լուսանկարը՝ համացանցից