Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է 34 միավոր զինամթերք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է 34 միավոր զինամթերք․ Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

82
Տարածել

Օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնը գրանցել է տեխնածին 23 եւ սոցիալ-կենցաղային բնույթի 21 կանչ:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով շաբաթվա ընթացքում աճել է հրդեհների քանակը, արձանագրված 19 հրդեհի մեծ մասը եղել է չոր խոտածածկ տարածքներում։ Փրկարարները բացել են 6 դուռ եւ 4 վերելակ, 3 քաղաքացի տեղափոխվել է բժշկական հաստատություններ։ Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 5 ելք, մեկի դեպքում իրականացվել է բարձրության վրա աշխատանք, երկուսը եղել են այլ բնույթի կանչ:

Գրանցվել է մեկ ճանապարհատրասպորտային պատահար Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասում։ Մահացել է 4 հոգի։ Փրկարարները դիերը հանձնել են «Դատաբժշկական փորձաքնության բյուրո» ՊՈԱԿ-ին: Օձի հայտնաբերման վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը թունավոր սողուններին տեղափոխել են անվտանգ տարածք:

ԱԻՊԾ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ՝ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է հակահետեւակային 1 ական, հրթիռակասետային 22 ռումբ, ականանետի 2 ական, գնդիկաբեկորային 7 ավիառումբ, մեկական ձեռքի եւ նռնականետի նռնակ:

Արցախի ողջ տարածքում փրկարարներն իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն: