Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է 9 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է 9 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1626
Տարածել

Սեպտեմբերի 12-18-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 761 ահազանգ, որից 701-ը ճանաչողական բնույթի:

Գրանցվել է տեխնածին 7, սոցիալ-կենցաղային բնույթի 15 կանչ:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 18 դեպք՝ հիմնականում չոր խոտատարածքներում: Փրկարարները անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Տուժածներ չկան:

Բոլոր դեպքերի առիթվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Շաբաթվա ընթացքում փրկարարները բացել են խափանված փականով 5 դուռ, մեկ քաղաքացու ազատել խափանված վերելակից, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու տեղափոխել բժշկական հաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու եւ շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ շարունակում են իրականացնել չպայթած զինամթերքի հայտանբերման եւ վնասազերծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է ընդհանուր առմամբ 9 տարբեր տեսակի ռազմամթերք:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով հանրապետության ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:

Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:

 

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն