ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2022 թվականի սեպտեմբերի 12-19-ը ժամանակահատվածում ստացել է 26 զանգ, որից 9-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:
Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 7-ական՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների եւ պատերազմական իրավիճակի վերաբերյալ, երկու զանգ՝ ինքնասպանության փորձի, մեռկ զանգ՝ ինքնավնասման սպառնալիքի վերաբերյալ:
Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։
Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։