Գլխավոր Միջոցառումներ Նոր գույք եւ վերապատրաստում Արագածոտնի մարզում

Նոր գույք եւ վերապատրաստում Արագածոտնի մարզում

1431
Տարածել

Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի  տրամադրած նոր փրկարարական գույքն ու մեքենաները անվտանգ շահագործելու համար վերապատրաստման դասընթաց են անցել Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները:

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հրայր Դարբինյանի հաղորդմամբ՝ հիմնականում վթարավերականգնողական և փրկարարական աշխատանքների համար նախատեսված 800 լիտր տարողությամբ ամենագնացը կտնօրինի Ապարանի ջոկատը՝ պայմանավորված տարածաշրջանի առանձնահատկություններով՝ լեռնային գոգավորություններ, խիստ ձնաբուք։

3,5 տոննա տարողությամբ հրշեջ-մեքենան և բազմաֆունկցիոնալ հիդրավլիկ գործիքները կտրամադրվեն Աշտարակի ջոկատին։ Արագածոտնի փրկարարները ստացել են նաեւ հզոր գեներատորներ և տուժածի որոնողական սարք,  որն արձագանքում է ձայնային ալիքներին։

Ստացված գույք-սարքավորումներն արդեն գործարկվում են։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ