Գլխավոր Միջոցառումներ Համագործակցություն հանուն աղետների ռիսկի նվազեցման

Համագործակցություն հանուն աղետների ռիսկի նվազեցման

743
Տարածել

Այսօր՝ մարտի 28-ին, համագործակցության հուշագիր կնքեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Երեւանի «Զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը»: Հուշագիրը ստորագրեցին «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն ու «Զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի» տնօրեն Արթուր Ղազարյանը:

Ըստ հուշագրի, ՃԿՊԱ-ն կտրամադրի ԱՌՆ կրթությանն ուղղված նյութեր: Ուսումնական հաստատությունները կհամագործակցեն հետեւյալ հարթություններում. աղետների ռիսկի նվազեցման ոլորտում տեղեկատվական-վերլուծական, խորհրդատվական գործունեություն, համատեղ դասընթացներ, սեմինարներ, կոնֆերանսներ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ցանկացած այլ գործունեությունը: