Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 29 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

29 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

3261
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը օգոստոսի 30-սեպտեմբերի 6 ժամանակահատվածում ստացել է 29 զանգ, որից 11-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. տասնմեկը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուական՝ երեխաների եւ ռազմական դրության վերաբերյալ, մեկական՝ հրդեհի, ինքնավնասման սպառնալիքի, ալկոհոլը չաշարահող քաղաքացու վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։