Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

1879
Տարածել

2022 թվականի հունիսի 9-15-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 23 երկրաշարժ

  • Հունիսի 12-ին Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 27 կմ հարավ-արևելք 4 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 12-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք 3-4 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 12-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք 7 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ, ունեցել է 20 հետցնցում:

Տարածաշրջանից դուրս

6,0 եւ ավել մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»