Գլխավոր Վերլուծություն Հոգեբանական աջակցության դասեր Շիրակում եւ Լոռիում

Հոգեբանական աջակցության դասեր Շիրակում եւ Լոռիում

2123
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը շարունակում է արտագնա աշխատանքը մարզերում։

Մայիսի 11-ին, 13-ին Շիրակի եւ Լոռու մարզային փրկարարական վարչությունների անձնակազմից 19 փրկարար ծառայողի հետ հոգեբան-փրկարարներն իրականացրել են «Խմբային աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով դասընթաց, որի նպատակն էր միջանձնային հարաբերություններում առկա հնարավոր տարաձայնությունների հոգեբանական ասպեկտների դուրսբերումը եւ համագործակցության նպատակով ապահով միջավայրի ստեղծումը։

24 փրկարար անցել է նաեւ հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ՝ հոգեբանական վիճակի գնահատման եւ առավել խոցելի խմբերի հետ հետագայում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Արտթերապեւտիկ զարգացնող ծրագրին մասնակցել են վարչության աշխատակիցների 6 երեխա։ Արտթերապեւտիկ աշխատանքներն ուղղված են երեխաների հուզական եւ մտավոր ներդաշնակ զարգացմանը, ինքնադրսեւորմանը, անձնային դրական որակների ձեւավորմանը, հուզական լարվածության նվազեցմանը։ Բացի այդ՝ նպաստում են սոցիալականացմանը եւ ադապտացիային։

Մեկ այլ հանձնարարականով, մայիսի 16-ին հոգեբանները Շիրակի ՄՓՎ եւ ենթակա ստորաբաժանումների 117 փրկարար ծառայողի հետ կազմակերպել են անհատական զրույց՝ նրանց հոգեբանական վիճակը գնահատելու եւ անհրաժեշտության դեպքում հետագայում վերականգնողական աշխատանք տանելու նպատակով։ Գնահատման արդյունքով՝ 11 փրկարարի հետ հետագա հաղորդակցությունը կշարունակվի հոգեբանական աջակցության բաժնում կամ առցանց տեսակապի միջոցով:

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է հոգեբանական աջակցության բաժինը