Գլխավոր ՀՀ ՆԳՆ Սյունիքի Տեղ համայնքի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետին երկրորդ մեքենան է տրվել

Սյունիքի Տեղ համայնքի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետին երկրորդ մեքենան է տրվել

2267
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարակով, այսօր կառավարությունը որոշեց Սյունիքի մարզի Տեղ համայնքին նվիրել արտակարգ իրավիճակների նախարարությանն ամրացված «ԳԱԶ-5312» մակնիշի հրշեջ-փրկարարական մեքենա: Տեղը ներառում է գյուղական 7 բնակավայր՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն: Այս մեքենան կսպասարկի  Խնածախ, Խոզնավար, Վաղատուր բնակավայրերը, որոնք Տեղից 20-30 կմ հեռու են եւ բնակիչները շատ հաճախ արտակարգ իրավիճակների կամ դեպքերի վերաբերյալ չեն ահազանգում, քանի որ գիտակցում են, որ հեռավորության պատճառով արձագանքումն արդյունավետ չի կարող լինել: Սա Տեղ համայնքի կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատին տրված արդեն երկրորդ մեքենան է: Առաջինը տրամադրվել էր  2021 թվականի նոյեմբերին: 

Տեղ համայնքի ղեկավարը պարտավորվել է ստանձնել մեքենայի խնամքը, տեխսպասարկումը, հավաքագրել կամավորներ, կառուցել ավտոկայանատեղի: Իսկ փրկարար ծառայությունը կկազմակերպի հրշեջ-փրկարարական հենակետի կամավորների, վարորդների ուսուցում, սկզբնական մասնագիտական պատրաստություն: Հետո նաեւ՝ պարբերաբար վերապատրաստումներ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Համայնքներում ստեղծվող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի մասին կարդացեք նաեւ այստեղ: