Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

2483
Տարածել

2022 թվականի ապրիլի 28-մայիսի 4 ժամանակահատվածում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 5 երկրաշարժ.

  • Ապրիլի 30-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 1-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի եւ Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի մարզում՝ 3-4 բալ, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում՝ 3 բալ, ինչպես նաեւ Երեւան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 2-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ջրարբի, Սիզավետ եւ Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 2-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սիզավետ եւ Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 3-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք, Սիզավետ, Ղազանչի, Թավշուտ եւ Սարագյուղ, ինչպես նաեւ Լոռու մարզի Պաղաղբյուր եւ Մեծավան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

  • Ապրիլի 28-ին Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 26 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 29-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 30-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 1 երկրաշարժ: Ապրիլի 28-ին Պապուա Նոր Գվինեայի Մադանգ քաղաքից 162 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6.0 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»