Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 59 խորհրդատվություն, 28 ուղեգրում, 4 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

59 խորհրդատվություն, 28 ուղեգրում, 4 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

89
Տարածել

2022 թվականի հուլիսի 22-28-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 59 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 46 մարդ` 14 ծառայող, 25 ընտանիքի անդամ, 7 կենսաթոշակառու։ 28-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 4 երթ: