Գլխավոր Նորություններ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

634
Տարածել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կրեմլի պալատում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և միջպետական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահներն անդրադարձել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Նախագահներն այցելել են նաև Տրետյակովյան պատկերասրահ՝ մասնակցելու Ռուսաստանում «Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացման հանդիսությանը, որը մեկնարկել է Մարտիրոս Սարյանի գեղանկարների ցուցահանդեսով: «Սա հրաշալի հնարավորություն է առավել մոտիկից ծանոթանալու միմյանց, բացահայտելու մեր երկրների պատմությունը, մեր ժողովրդի մշակույթի անհայտ էջերը: Այս մեծ նախագիծը խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների և դրանց հետագա փոխհարստացման համար»,- իր ելույթում նշել է Սերժ Սարգսյանը: Միջոցառումն համընկնում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և «Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ստորագրման 20-ամյակներին: