Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 44 խորհրդատվություն, 31 ուղեգրում, 1 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

44 խորհրդատվություն, 31 ուղեգրում, 1 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

89
Տարածել

Օգոստոսի 19-25-ն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրամադրել  44  քաղաքացու:

Բուժկանխարգելման բաժին է դիմել 47 հոգի՝ 22 ծառայող, 21 ընտանիքի անդամ, 4 կենսաթոշակառու։ Ստացիոնար բուժման է ուղեգրվել 31-ը։

Շաբաթվա ընթացքում շտապօգնության մեքենան կատարել է 1 երթ: «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքների վերացման ողջ ընթացքում՝ օգոստոսի 19-23-ը, բուժանձնակազմը եղել է հրդեհաշիջման եւ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված փրկարարների կողքին։