Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Սահմանվում են փրկարարների համազգեստների տեսակները

Նախագիծ. Սահմանվում են փրկարարների համազգեստների տեսակները

2647
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փրկարարական ծառայության համազգեստի ձեւը, տրման կարգը եւ օգտագործման ժամկետները սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծ:

Նախագծի համաձայն, փրկարարները, ըստ մասնագիտական ստորաբաժանումների, կունենան ամառային եւ ձմեռային համազգեստ՝ տոնական (մուգ փիրուզագույն), աշխատանքային, ամենօրյա (մուգ փիրուզագույն, մուգ կանաչ եւ քողարկող գունաբաժանմամբ), հատուկ, պաշտպանիչ մարտական հագուստ՝ հրակայուն, ջրակայուն, սակրավորի, լեռնափրկարարի ռազմական սաղավարտ եւ այլն: Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմում ընդկրգված փրկարարները կունենան մուգ կապույտ գործվածքից, մեջքի, կրծքավանդակի եւ տաբատի ծնկնամասերում լուսարձակող ժապավեններով, «Rescuer» եւ «ARM USAR» գրություններով հագուստ:

Ամենօրյա մուգ փիրուզագույն համազգեստը կհատկացվի բոլոր փրկարարական ծառայողներին: Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության բոլոր ստորաբաժանումների ծառայողների համազգեստը կլինի մուգ կանաչ գույնի: Փրկարար ծառայության տնօրենի հրամանով այս համազգեստը կարող են կրել նաեւ այլ ստորաբաժանումների ծառայողներ:

Կլինի նաեւ սեւ գույնի համազգեստ, որը կրելու իրավունք կունենան միայն ԱԻ նախարարը եւ նրա տեղակալները:

Տոնական համազգեստը կտրվի 10, INSARAG-ի թիմինը՝ 5, ամենօրյան՝ մեկ տարի ժամկետով:

Արտակարգ իրավիճակների նախարարի սահմանած կարգով, փրկարարական ծառայության համազգեստը, որպես անհատական հուշանվեր, կարող է տրամադրվել միջազգային եւ տեղական այլ կառույցների գործընկերներին:

Նախագծի մասին առավել մանրամասն՝ այստեղ