Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

1507
Տարածել

2022 թվականի մարտի 17-22-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

  • Մարտի 16-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 9 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 21-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 5 երկրաշարժ: Մարտի 19-ին եւ 20-ին 6,3 եւ 6,1 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Կերմադեկ եւ Ֆիջի կղզեխմբերի տարածքներում: Մարտի 22-ին 6,3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Հյուսիսային միջանտլանտյան լեռնաշղթայի տարածքում: Նույն օրը Թայվանի Հուալյան քաղաքից 63 կմ դեպի հարավ տեղի է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ: Սեյսմիկ իրադարձությանը հետեւել է 5,0 եւ ավելի մագնիտուդով 5 հետցնցում, որից մեկը` 6,1 մագնիտուդով:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»