Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 43 խորհրդատվություն, 43 ուղեգրում, 5 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

43 խորհրդատվություն, 43 ուղեգրում, 5 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2599
Տարածել

2022 թվականի փետրվարի 25-ից մարտի 3-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 43 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 55 մարդ` 26 ծառայող, 27 ընտանիքի անդամ, 7 կենսաթոշակառու։ 43-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Շաբաթվա ընթացքում վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 5 երթ:

Վարչության անհետաձգելի բժշկական օգնության խումբը մասնակցել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացված «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը: