Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել

1738
Տարածել

Փետրվարի 24-ից մարտի 2-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ: Մասնավորապես`

• փետրվարի 27-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
• փետրվարի 27-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 եւ ավելի բալ ուժգնությամբ 3 երկրաշարժ`

• փետրվարի 24-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
• փետրվարի 25-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 23 կմ արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
• մարտի 1-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 17 կմ հարավ՝ 5-6 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Փետրվարի 25-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Արեւմտյան Սումատրա նահանգի Բուկիտտինգի քաղաքից 72 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Մարտի 2-ին 6.6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Կերմադեկ կղզեխմբի տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»