Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է 17 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է 17 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

1287
Տարածել

2022 թվականի սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 926 զանգ:

Հրդեհի 17 դեպք է գրանցվել, հիմնականում չոր խոտածածկ տարածքներում: Հրշեջ փրկարարները ժամանակին մարել են հրդեհները:

Ամենախոշոր հրդեհը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 հասցեին հարակից տարածքում: Հրդեհը բռնկվել է չոր խոտածածկ տարածքում, ապա քամու պատճառով արագ տարածվել բնակելի շենքերին հարող տարածքներում: Աշխատել է 5 մարտական հաշվարկ:

Անցած շաբաթ գրանցվել է 22 կենցաղային կանչ: Ասկերանի շրջանի Դաշուշեն համայքին ջրով ապահովելու նպատակով կատարվել է 2 ելք:

Սակրավորական խմբերը հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ՝ չպայթած զինամթերքի հայտանբերման եւ վնասազերծման ուղղությամբ:

Յոթ օրում Արցախի շրջաններից եւ մայրաքաղաքի հարակից տարածքներից հայտնաբերվել եւ վնասազերծվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 17 միչավոր ռազմամթերք:

Ներքին գործերի նախարարի կարգադրությամբ եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով ուժեղացված ծառայությանը զուգահեռ, ԱԻ ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները՝ ղեկավար կազմի ցուցումներով ու գործուն մասնակցությամբ, իրականացնում են տարվա պլանային բոլոր միջոցառումները, այդ թվում՝ ֆիզպատրաստության եւ առաջին օգնության դասընթացները:

 

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն