Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. Տեղեկատվության համակարգում

Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. Տեղեկատվության համակարգում

1782
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, փետրվարի 9-11-ը անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի վերապատրաստում «Տեղեկատվության համակարգման եւ կառավարման հարթակ» (INSARAG Coordination Management System` ICMS) թեմայով, որին մասնակցում են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների 22 ծառայող՝ փրկարարական ուժերի վարչություն, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեզման վարչություն, բժշկական ապահովման վարչություն:

Առավել մանրամասն՝ այստեղ