Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ՝ Տավուշում

Վարժանքներ՝ Տավուշում

2441
Տարածել

Այս շաբաթ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Իջեւան համայնքի Սեւքար եւ Ներքին Ծաղկավան բնակավայրերում կազմակերպել է «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։

Նույն համայնքների դպորցներում, գյուղապետարանում եւ մանկապարտեզում անցկացվել է նաեւ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով տեսական պարապմունք։

Տարեկան պլանով հաստատված վարժանքներն այս տարի գլխավորապես ուղղված են համայնքային բնակչության քաղաքացիական պաշտպանության գիտելիքի բարձրացմանը, պաշտպանական կառույցների ուսումնասիրությանն ու բարելավմանը։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները