Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Վասն բնակչության պաշտպանության ուժեղացման

Նախագիծ. Վասն բնակչության պաշտպանության ուժեղացման

202
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» եւ «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքներում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթ:

Ըստ նախարարության, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին ու հիմա չի համապատասխանում ժամանակի պահանջներին, մասնավորապես՝ Կայուն զարգացման նպատակներին եւ Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին:

Նախագծով նախատեսվում է նոր մոտեցում աղետների ռիսկի կառավարման հարցում: Մասնավորաբար՝ բնակչության պաշտպանության կազմակերպման եւ իրականացման գործընթացում հստակեցվում եւ ընդլայնվում են պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակը, ապահովվում է աղետների ռիսկի կառավարման ապակենտրոնացման գործընթացը:

Աղետների ռիսկի կառավարման միջոցառումները բաժանվել են ըստ ենթաբաղադրիչների՝ աղետների ռիսկի նվազեցում, արտակարգ իրավիճակներին արձագանքման եւ վաղ վերականգնում, հետաղետային վերականգնում: Սահմանվել են արտակարգ իրավիճակների հանրապետական, մարզային, համայնքային եւ տեղային/օբյեկտային հանձնաժողովների ստեղծման, կառուցվածքի ու գործողությունների ընթացակարգերը եւ այլն:

Առավել մանրամասն՝ այստեղ