Գլխավոր Միջոցառումներ ԱԻ նախարարը մագիստրոսներին. Աշխատեք «Ես մարդ եմ փրկում» նշանաբանով

ԱԻ նախարարը մագիստրոսներին. Աշխատեք «Ես մարդ եմ փրկում» նշանաբանով

794
Տարածել

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիսավոր պայմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության եւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության ներկայությամբ, դիպլոմներ ստացան ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2019-2020 ուսումնական տարվա մագիստրոս շրջանավարտները՝ 20 հոգի, որոնց մեծ մասն արդեն աշխատում է ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում, այդ թվում՝ փրկարար ծառայությունում: Դիպլոմները հանձնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունն ավարտած 14 հոգի ստացած «Կառավարման» մագիստրոսի աստիճան (երեք հոգի ավարտեց գերազանցությամբ): «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունն ավարտած 6 հոգի ստացած «Անվտանգության ծառայողի» մագիստրոսի աստիճան:

Առավել մանրամասն՝ այստեղ